Բավ է պառակտվել
17-02-2014 17:11

Արյան հազվագյուտ բաղադրության շնորհիվ շուրջ 2 մլն երեխայի կյանք է փրկել

Ավտրալիացի 74-ամյա բնակիչ Ջեյմս Հարիստոնը համարվում է հերոս, քանի որ 54 տարվա ընթացքում տղամարդն ի շնորհիվ արյան հազվագյուտ տեսակի փրկել է 2 մլն երեխայի կյանք:
Ավստրալացու արյան պլազմայի բաղադրության մեջ կա մի հակամարմին, որը երեխաների մոտ բուժում է սակավարյունության բարդացված ձևին հանգեցնող ռեզուս կոնֆլիկտը։
Հարիսոնը պատմել է, որ 18 տարեկանից սկսած առ այսօր 1.000 անգամ արյուն է հանձնել՝ գիտակցելով, որ իր օրգանիզմում եղած կարևոր, սակայն հազվագյուտ հակամարմինը որքան երեխաների կյանք է փրկում։


Ամեն տարի Ավստրալիայում երեխաները մահանում են ռեզուս կոնֆլիկտի պատճառով, իսկ որոշներն էլ ուղեղի լուրջ վնասվածքներ են ստանում: Հարիսոնի կյանքն ապահովագրվել է 1 մլն դոլարով:
Ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ միայն ռեզուս բացասական մոր և ռեզուս դրական պտղի պարագայում: