Բավ է պառակտվել
14-11-2016 07:27

Հնագետները Լյուքսորի մոտ մ.թ.ա. X դարին պատկանող մումիա են հայտնաբերել

Իսպանիայի հնագետները Եգիպտոսի հարավային Լյուքսոր քաղաքի մոտ հայտնաբերել են հազարամյակների պատմություն ունեցող «շատ լավ պահպանված» մումիա: Այս մասին հայտնում է անտիկ իրերի նախարարությունը:

Հայտնաբերված մումիան եղել է դագաղում, որը թվագրվում է մ.թ.ա. 1075-664թթ.: Մումիան եղել է փայտե գունազարդ սարկոֆագի մեջ և թաղված է եղել Թութմոս III-ի դամբարանի մոտ:

Ըստ փորձագետների, գերեզմանը կարող է պատկանել է Ամեներեֆ անունով արիստոկրատի, ով պատկանել է փարավոնի շքախմբին:

Հնագետները հաղորդում են, որ մումիան զարդարված է կրոնական խորհրդանիշներով բազմաթիվ վառ պարագաներով, այդ թվում Իսիդա և Նեֆտիդա աստվածուհիների պատկերներով:

Ըստ փորձագետների, ավարտում է մումիան գործվածքի մեջ փաթաթելու պրակտիկան ի հայտ է եկել մոտ մ.թ.ա. 4500 թ.