Բավ է պառակտվել
28-11-2014 12:54

Ֆրանսիայում հնագետները 23 հազար տարեկան արձանիկ են գտել

Ֆրանսիայում հնագետները կրաքարից կերտված կանացի հազվագյուտ արձանիկ են գտել, որի տարիքը գնահատվում է 23 հազար տարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ արձանիկը վերականգնվել է Ամյեն քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերված հատվածներով: 20 սմ բարձրությամբ արձանիկն ունի մեծ կուրծք եւ հետույք, այն հավանաբար պտղաբերության խորհրդանիշ է եղել:Ըստ աղբյուրի՝ հյուսիսային Եվրոպայում շուրջ 100 նմանատիպ արձանիկներ են գտել, որոնցից ամենահանրահայտը Վիլենդորֆյան Վեներան է: