27-06-2014 10:13

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են տարհանել բնակիչներին գրավված քաղաքներից

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել է, որ իշխանությունները մտադիր են խաղաղ բնակիչներին տարհանել Դոնբասի գրավված քաղաքներից, և ենթադրում է, որ երկրի արևելյան շրջաններից բնակչության տարհանումը կարող է սկսվել հաջորդ շաբաթ:

Корреспондент-ը գրում է, որ մարդկանց տարհանումը կսկսվի այն ժամանակ, երբ իրավապահները համոզված լինեն միջանցքների լիակատար անվտանգության համար: Հաղորդվում է, որ տեղացիների տարհանման ընթացակարգի մասին նախապես կտեղեկացնեն բոլոր հնարավոր միջոցներով:

Շկիրյակն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների հարցով պետծառայությանը հանձնարարվել է համակարգել քաղաքացիների դուրս բերումը հակամարտության գոտուց: Նրա խոսքով՝ իրավապահները պատրաստ են կազմակերպել բնակչության տարհանումը հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտուց: