Բավ է պառակտվել
21-07-2014 12:23

Ներկայացվել է Արքայազն Ջորջի պաշտոնական լուսանկարը

Վաղը Քեմբրիջի դուքս Ուիլյամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկը՝ փոքրիկ արքայազն կնշի ծննդյան առաջին տարեդարձը։ Այս կապակցությամբ նրա ծնողները որոշել են ներկայացնել հմայիչ փոքրիկի պաշտոնական լուսանկարը։ Ինչպես նշում է People ամսագիրը, անչափ դրական լուսանկարն արվել է Լոնդոնի Բնության պատմության թանգարանում՝ թիթեռների մասին ցուցահանդեսի շրջանակներում։ Ջոն Սթիլվելի արած լուսանկարում երևում է՝ ինչպես փոքրիկ արքայազնը հաստատակամ քայլում դեպի տեսախցիկը՝ չմոռանալով թաթիկները վեր պարզել։


Euromag-ը հավելում է, որ արքայազն Գեորգ Ալեքսանդր Լուին բրիտանական գահաժառանգների թվում 3-րդն է՝ արքայազն Չարլզից ու Ուիլյամից հետո։ Նրա ծննդյան առաջին տարեդարձի կապակցությամբ բրիտանական թագավորական դրամահատարանը ներկայացրել է 6եվրո արժեքով կոլեկցիոն մետաղադրամ, որը կարելի է գնել 100 եվրոյով։ Նշվում է, որ դրա դիզայնի հավանությունը տվել է անձամբ թագուհի Էլիզաբեթ 2-րդը։