Բավ է պառակտվել
14-11-2013 19:10

Հալեպի հայաշատ թաղամասերը կրկին հրիթռակոծության են ենթարկվել

«Բերիո նյուզի» ֆեյսբուքյան էջը  տեղեկություն է հրապարակել, համաձայն որի նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել հրիթռակոծության, որի հետևանքով  վիրավորվել է 5 հայ` Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Ռաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Դամասկոսի հայկական Ս. Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի մոտ հրթիռակոծումից զոհվել են երկու հայ երեխա: