23-08-2017 12:47

Հայ հրշեջները սկսել են Բորժոմիի ազգային արգելոցի հդեհաշիջման աշխատանքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական շարասյունը բարեհաջող կերպով հասել է Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամաս և տեղակայվել Ծաղվերի բնակավայրի մոտ:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից՝ ստանալով համապատասխան առաջադրանքը և իրենց պատասխանատվության տակ հանձնված տեղամասում իրականացնելով հետախուզական աշխատանք, հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները:
Նշենք, որ օգոստոսի 20-ին Բորժոմիի Խարագաուլի արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտակայքում) հրդեհ էր բռնկվել: Վրաստանի իշխանությունները Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով դիմել էին միջազգային հանրությանը:
Օգոստոսի 22-ին Վրաստան ուղևորվեց ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության շարասյունը: Շարասյան կազմում էին 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկական կենտրոնի և կառավարման շարժական կետ ( ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազ), որն արտակարգ իրավիճակի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները կոորդինացնող շտաբ: