Բավ է պառակտվել
12-03-2015 11:31

Հայազգի պարուհին մեղադրվում է Եգիպտոսի դրոշը վիրավորելու մեջ

 

Հայտնի պորտապարի կատարող, հայազգի պարուհի Սոֆինազը, ով մշտապես բնակվում է Եգիպտոսում, մեղադրվում է եգիպտական դրոշը վիրավորելու մեջ: Դատարանի կողմից նրան մեղավոր ճանաչելու դեպքում Սոֆինազին սպառնում է երկու տարվա ազատազրկում: Մեղադրանքի հիմք է հանդիսացել հյուրանոցներից մեկի տիրուհու բողոքը առ այն, որ Սոֆինազը ելույթ է ունեցել երկրի դրոշը խորհրդանշող գյուներով կոստյումով՝ որովայնի հատվածում պատկերված արծիվով: Պարուհուն ձերբակալել են, սակայն նրան ազատել են 2.620 դոլարի չափ գրավի դիմաց: 2014 թվականի հունիսին ընդունված օրենքի համաձայն՝ պետական դրոշը վիրավորելը պատժվում է երկու տարվա ազատազրկմամբ և մինչև 4.000 դոլար տուգանքով: Դրոշի վիրավորանք է համարվում պատառոտված կամ գունատ դրոշի վաճառքը կամ օգտագործելը, ինչպես նաև պաստառներին և որպես պատկեր վերջինիս օգտագործելը: Սոֆինազը տեղափոխվել է Եգիպտոս ընդամենը երկու տարի առաջ և արագորեն գրավել է եգիպտացիների սիրտը: Նա չի թաքցնում, որ ցանկանում է այդ երկրում անցկացնել իր ողջ կյանքը: