Բավ է պառակտվել
23-05-2014 12:50

Թաիլանդի բանակը 155 հոգու արգելել է լքել երկիրը

Թաիլանդի բանակը 155 հոգու արգելել է լքել երկիրը, այդ մարդկանց թվում են քաղաքական գործիչներ և ընդդիմության ակտիվիստներ:
Բանակի հրամանատարությունը նաև իր մոտ է կանչել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին, ով ներկայացել է ըստ պահանջի:
Այդ որոշումը կայացվել է «խաղաղության պահպանման և հակամարտության կարգավորման նպատակներով»:
Նախօրեին Թաիլանդի բանակի ղեկավարությունը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր ռազմական հեղաշրջման մասին, իսկ ցամաքային ուժերի հրամանատար Պրայուտ Չան-Օչան ինքն իրեն հռչակել էր երկրի վարչապետ: