Բավ է պառակտվել
18-09-2014 12:04

Արժույթի միջազգային հիմնադրամը 127 մլն դոլար կհատկացնի էբոլայի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդը մտադիր է Էբոլա տենդից առավել տուժած՝ Արեւմտյան Աֆրիկայում գտնվող երեք երկրներին՝ Գվինեային, Սիերա-Լեոնեին եւ Լիբերիային 127 մլն ԱՄՆ դոլարի չափով օժանդակության հատկացման հարցը քննարկել:
«Երեք երկրների կառավարությունները ԱՄՀ-ից հավելյալ օժանդակություն են խնդրել, քանի որ համաճարակի արդյունքում ֆինանսավորման սուր անհրաժեշտության են բախվել», - նշվում է կազմակերպության վերահսկիչ տնօրեն Քրիստին Լագարդի հայտարարությունում: ԱՄՀ-ի ղեկավարը նաեւ Արեւմտյան Աֆրիկայի երկրներին օգնություն ցուցաբերելու՝ այլ միջազգային կառույցներին ուղղված կոչով է հանդես եկել:
Աշխարհի բոլոր երկրները ԱՄՀ օժանդակության ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն: Գվինեայի քվոտան 200 մլն դոլար է կազմում, Լիբերիայինը 80 մլն, իսկ Սիերա-Լեոնեինը՝ շուրջ 96 մլն:
Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Էբոլայի համաճարակի պատճառով Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի՝ ՀՆԱ-ի մասով տնտեսական կորուստը կարող է 3-3,5 տոկոս կազմել: Հիմնադրամի գնահատմամբ, համաճարակը առավելապես հիշյալ երկրների գյուղատնտեսական եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներին է վնաս հասցրել: Բացի այդ, այն հարկերի հավաքագրման գործընթացն է բարդացնում եւ գնաճի բարձր տեմպեր հրահրում:
Հիշեցնենք, որ մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թիվը, ներկայիս դրությամբ, ավելի քան 2,4 հազար է կազմում, վարակվածներինը՝ 4,7 հազար: