Բավ է պառակտվել
06-04-2014 10:31

Բուենոս-Այրեսի խորհուրդը տարածել է հայտարարություն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի օրենսդիր խորհուրդը տարածել է հայտարարություն, որը կազմել են խորհրդի անդամներ Վիրխինիա Գոնսալես Գասսը եւ Մարիա Ռաքել էրերոն ի հիշատաօ ապրիլի 24-ի՝ «20-րդ դարի առաջին ցեղասպանության օրվա», կապված Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի հետ:

Խորհուրդը նաեւ հաստատել է առաջարկը, որը ներկայացրել է օրենսդիր Պաբլո Ֆերեյրան, որպեսզի Կրթության նախարարությունն «մարդկանց միջեւ հանդուրժողականության եը հարգանքի համար ակցիայի օրն» արժանի ուշարդության արժանացնի Հայոց ցեղասպանությանը՝ վկայակոչելով արգենտինական օրենքը ապրիլի 24-ին հայերի ցեղապսանության զոհերի հիշատակը հարգելու մասին:

«Պատմություն դասավանդել նշանակում է սովորեցնել հարգել ու պաշտպանել մարդու իրավունքները: Այդ իմաստով կարեւոր է նպաստել, որպեսի ցեղասպանության հարցմ ընդգրկվի կրթության բնագավառում, ոչ միայն այն բանի համար, որպեսզի հիշեն այդ մասին, այլ նաեւ դիտարկելու այն պայմանները, որոնք հանգեցրել են այդ դաժան իրադարձություներին»,- նշել է Ֆերեյրան մամուլին տված հայտարարության մեջ: