Բավ է պառակտվել
03-11-2014 09:15

Արգենտինայի նախագահը բարձր ջերմությամբ հոսպիտալացվել է

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները բարձր ջերմությամբ հիվանդանոց է տեղափոխվել, կասկածում են, որ նրա մոտ ինֆեկցիա է ի հայտ եկել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով նախագահի անձնական բժիշկների հաղորդագրությունը: «Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրան հիվանդանոց տեղափոխել` զննելու եւ բուժելու նպատակով», - նշվում է հաղորդագրությունում: 61-ամյա Ֆերնանդես դը Քիրշների ինքնազգացողության վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում:Թերթը հիշեցնում է, որ 2013թ. Արգենտինայի նախագահը ուղեղի հեմատոմայի վիրահատության էր ենթարկվել: Իսկ դրանից մեկ տարի առաջ նա բուժարձակուրդ էր վերցրել` վահանաձեւ գեղձը հեռանելու համար, երբ նրա մոտ քաղցկեղ էին կասկածել: Ուռուցքը բարորակ էր: