Բավ է պառակտվել
04-11-2014 07:42

Արգենտինայի նախագահին ախտորոշել են

Բժիշկներն ախտորոշել են Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներին, ով հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ: Նախագահի վատ զգացողության պատճառը եղել է սիգմայաձև աղիքի բորբոքումը, գրում է letna.ru-ն: Բժիշկների խոսքերով՝ երկրի 61-ամյա նախագահի առողջական վիճակը կայուն է: Կիրշները բուժման կուրս է անցնում: Կիրշները հիվանդանոց է տեղափոխվել կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին՝ վարակի կասկածով: Երկրի առաջնորդին տեղափոխել էին Բուենոս Այրեսի հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման համար: