Բավ է պառակտվել
28-12-2013 10:24

Անլույս, անջուր արգենտինացիները նշում են Սուրբ Ծնունդը

Աշխարհի մի անկյունում սառնամանիք է, մյուսում՝ ջրհեղեղներ, իսկ Արգենտինայի կենտրոնական հատվածներին էլ վերջին երկու շաբաթներին անասելի շոգ եղանակը հանգիստ չի տալիս: Ինճպես հայտնում է է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, անտանելի շոգը խնդիրներ է ստեղծել երկրի էներգացանցում:
Հազարավոր արգենտինացիներ ստիպված են եղել Սուրբ Ծնունդը դիմավորել ու տոնական արձակուրդներն անցկացնել առանց էլեկտրաէներգիայի, երբեմն էլ նույնիսկ առանց ջրի։
Մայրաքաղաքի և արվարձանների վրդովված բնակիչները դուրս են եկել փողոցներ։ Իշխանությունները պատասխանատու են համարում էլեկտրամատակարար կազմակերպություններին։ Վերջիններս էլ իրենց հերթին նշել են սարքավորումների մաշվածության մասին, և ասել, որ անում են հնարավորն իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Հիդրոօդերևութաբանների տվյալների համաձայն՝ վերջին տասն օրերին ջերմաստիճանը հասել է +38 աստիճանի։
Չնայած քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անվճար խմելու ջուր և այլ հնարավոր օգնություն տրամադրել տուժածներին, սակայն Արգենտինայի մայրաքաղաքի փողոցներում լարվածությունը չի թուլանում։