Բավ է պառակտվել
18-01-2014 21:16

Արևային «քունը» կարող է հանգեցնել փոքրիկ սառցե դարաշրջանի

Եղանակային փոփոխությունների մասնագետները զգուշացնում են, որ 2014 թվականին արևային «քունը» կարող է հանգեցնել փոքրիկ սառցե դարաշրջանի: Նմանօրինակ իրավիճակ ստեղծվել էր 1645 թվականին, երբ ամբողջովին սառել էր լոնդոնյան Թեմզա գետը:
Գիտնականները պնդում են, որ արևային ակտիվությունը հետևում է կրկնվող շղթային, սակայն արևային ցիկլն անկայուն է, և ակտիվության հաջորդը փուլը դժվար է կանխորոշել: Rutherford Appleton Laboratory-ի գիտնական Ռիչարդ Հարրիսոնը պատմել է, որ 30 տարվա ընթացքում ցուցանիշների նման անկում չի արձանագրել:
Ըստ NASA-ի տվյալների` նման դեպքեր Արևի հետ տեղի են ունեցել վաղ անցյալում. թեև գործակալությունն անցյալ տարի 2014-ն անվանել էր առավելագույն ակտիվության տարի, տվյալներն այժմ վկայում են հակառակի մասին: