16-01-2014 20:59

Հայտնի ե արևի առաջին նմանակը

Անցած տարի ավելի քան հազար մոլորակ է հայտնաբերվել, ինչը վկայում է այն մասին, որ այլ մոլորակների գոյությունն անհնարին չէ, սակայն այլ հարց է՝ արդյո՞ք դրանք պիտանի են կյանքի համար, թե՞ ոչ:
Կարծիք կա, որ բոլոր աստղերը ծնվում են աստղաբույլի տեսքով, այսինքն՝ նմանատիպ մարմինների կուտակումներով, և համարվում է, որ յուրաքանչյուր աստղ ունի իր մոլորակները:
Այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվող Մաքս Պլանկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնական Աննա Բրուկալասին միանգամից 3 անսովոր էկզոմոլորակներ են հայտնաբերվել:
M 67 աստղաբույլի բոլոր աստղերը գրեթե նույն տարիքն ունեն, ինչ Արեգակը: Այն իդեալական լաբորատորիա է հանդիսանում աստղերի ու մոլորակների ծագումն ուսումնասիրելու համար, ինչը թույլ կտա պարզել, թե որքան մոլորակներ կարող են պարունակվել աստղաբույլում, ինչպես նաև՝ թե ինչ հաճախականությամբ են դրանք ի հայտ գալիս: M 67 աստղաբույլը տեղակայված է Երկրից 2500 լուսային տաի հեռավորության վրա՝ Խեցգետնի համաստեղությունում, և կազմված է ավելի քան 500 աստղից: Աստղաբույլում հայտնաբերված երեք մոլորակներից երկուսը պատկանում են Արևի նմանակ–աստղերին, իսկ երրորդը պտտվում է հսկա աստղի շուրջը: