Բավ է պառակտվել
11-02-2014 10:28

Առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մալիում «Հանուն Արևմտյան Աֆրիկայի միասնականության և ջիհադի» ծայրահեղական խմբավորումն առևանգել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին:

Կազմակերպության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Կարմիր խաչի չորս աշխատակիցների հետ չի կարողացել կապ հաստատել դեռևս շաբաթ օրվանից:

Ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչը France Presse գործակալությանը հաղորդել է, որ խմբավորումը առևանգել է Կարմիր խաչի աշխատակիցներին։ Գործակալությունը չի նշում, արդյոք առևանգողներն աշխատակիցներին ազատ արձակելու համար որևէ նախապայման են ներկայացրել։