Բավ է պառակտվել
12-02-2014 16:39

Մարիամ Աստվածածնի արձանը սկսել է արտասվել

Իսրայելի Մաալոտ Թարշիհա քաղաքի բնակիչներն ապշած են: Քաղաքացիներից մեկի տանը պարզապես հրաշք է կատարվել: Օսմա Խուրին և նրա կինը պատմել են, որ իրենց տանը դրված Մարիամ Աստվածածնի արձանը սկսել է արտասվել: Աչքերից արցունքի փոխարեն յուղ է թափվել:
Տան տիկնոջ հավաստմամբ արձանն անգամ իր հետ խոսել է ու խնդրել չվախենալ: Արձանն այժմ տեղ-տեղ պատված է յուղով, չնայած, որ այն անընդհատ մաքրվում է: Նրանց տունը դարձել է ուղտատեղի: Միայն անցած շաբաթվա ընթացքում արձանը տեսնելու նպատակով իրենց տուն 2000 մարդ է եկել: