27-01-2014 13:52

ՙՉի բացառվում, որ Սիրիայի հայ համայնքը դեռ կշարունակի վնասներ կրել…՚ արաբագետ

 «Հայ համայնքը չի կարողանում ապահովել կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Չեմ բացառում, որ հայ համայնքը դեռ էլի կշարունակի վնասներ կրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեակետ արտահայտեց արաբագետ Արաքս Փաշայանն ու ավելացրեց, որ եթե պատերազմը շարունակվի, հայ համայնքը շատ կտուժի ու էլ այն չի լինի Հալեպի հայ գաղութը:
Անդրադառնալով «Ժնևը 2»-ին, արաբագետն ասաց. «Թեև այն միտված էր Սիրիայի հակամարտության կարգավորմանը, սակայն պետք է ասել, որ որևէ փոփոխություն չկա, կողմերը՝ ընդդիմությունը և իշխանությունները, շարունակում են պնդել իրենց տեսակետները: Փոխզիջում չենք տեսնում: Ամեն դեպքում կողմերի միջև բանակցությունները պետք է շարունակվեն դռնփակ, որը պետք է մինչև փետրվարի 1-ն ավարտվի»։ Արաբագետը նաև ասաց, թե սիրիական իրավիճակն ավելի է խորացնում ճգնաժամը տարածաշրջանում, մասնավորապես՝ այն դուրս է եկել մերձավորարևելյան հատվածից, ներթափանցելով այլ շրջաններ՝ կովկասյան երկրներ և մեծ թափ են ստանում նաև իսլամական ռադիկալ ուղղությունները: