Բավ է պառակտվել
22-09-2014 09:17

Այսօր Առանց ավտոմեքենայի միջազգային օրն է

Ամեն տարի այսօրը՝ սեպտեմբերի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Day Without Car): Այն նպատակ ունի քարոզել ոտքով կամ հեծանվով, ինչպես նաև հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու գաղափարը: Օրվա գլխավոր կարգախոսն է. «Քաղաքը՝ որպես մարդկանց համար տարածություն, կյանքի համար տարածություն»:
Չափազանց մեծ քանակությամբ ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր: Արդեն բավական վաղուց սա գլոբալ խնդիր է դարձել: Ավտոտրանսպորտը քայքայում է մոլորակի կենսոլորտը, ինչպես նաև հենց մարդուն. ըստ հաշվարկների, ամեն օր ավտոմեքենաներն ավելի քան 3.000 մարդու են սպանում: