Բավ է պառակտվել
25-08-2014 08:30

Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը քննարկել են Արաբական երկրների ԱԳՆ ղեկավարները

Նախօրեին սաուդյան Ջիդդում հանդիպել են արաբական երկրների ԱԳՆ ղեկավարները, ինչ արդյունքում հրապարակել են կոմյունիկե, որտեղ նշվում է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է ջանքեր և աշխատանք ներդնել՝ ղեկավարվելով Արաբական պետությունների լիգայի սկզբունքներով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարի գլխավորությամբ ընթացող խորհրդակցությանը մասնակցել են Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կատարի արգործնախարարները, ինչպես նաև Հորդանանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը:
Համաձայն ամփոփիչ փաստաթղթի՝ նիստի ժամանակ քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև որոշակի խնդիրներ, որոնց բախվում են տարածաշրջանի երկրները, մասնավորապես ահաբեկչությունը և դրա հետևանքները տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբներով: Օրակարգում է եղել նաև Սիրիայում տիրող իրավիճակը: