05-07-2014 14:45

Սիրիայի և Իրաքի այսօրն արաբագետի մեկնաբանությամբ

Սիրիայում հուլիս ամսի առաջին օրերին նկատվեցին ռազմական բախումների ինտենսիվացում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալ խմբավորումների, ինչպես նաև ընդդիմադիր խմբավորումների միջև: Երկրի հարավում՝ Դարայի մերձակայքում, Դամասկոսի հարավային շրջաններում, Հոմսի, Համմայի, Հալեպի, Դեր Զորի շրջաններում շարունակվում են ռազմական բախումները սիրիական բանակի և ընդդիմադիր զինյալ խմբավորումների միջև: Իմանալու համար թե ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Սիրիայում ու Իրաքում, և ի՞նչ զարգացումներ ակնկալել news.gisher.ru-ի ղթակիցը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: «Ընդդիմադիր խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Հալեպ քաղաքի այն հատվածները, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ: Դրան զուգահեռ, սիրիական ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել ընդդիմադիրների դիրքերը»,-ձևակերպեց արաբագետը: Փորձագետի բնորոշմամբ՝ ընդհանուր առմամբ, եթե հունիս ամսին Սիրիայում ռազմական ակտիվ բախումների և մարտական գործողությունների նվազում նկատվեց կապված հարևան Իրաքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսման հետ, ապա հուլիս ամսվա առաջին օրերին սիրիական հակամարտությունում տարբեր ռազմաճակատներում նկատվող ակտիվությունը հակառակն են վկայում:
«Իրաքում նախորդ ամսվա սկզբից «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղական խմբավորման և նրան աջակցող մի շարք իրաքյան ուժերի կողմից հրահրված մասշտաբային ռազմական գործողությունների արդյունքում մի շարք իրաքյան տարածքներ անցան վերջիններիս վերահսկողության տակ»-նշոց Ս. Գրիգորյանն ու հեվելեց. «Իրաքյան ռազմուժի անկարողությունը դիմակայել իսլամականների հարձակումներին հանգեցրեց նրան, որ ընդդիմադիրները հայտարարեցին իրենց մտադրության մասին շարժվել դեպի հարավ, դեպի երկրի մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարությունը օգնության խնդրանքով դիմեց միջազգային կառույցներն և մի շարք երկրներին»,-մանրամասնեց զրուցակիցս:
Արաբագետը նաև հիշեցրեց երկրի ներկայիս իշխանություններից Իրաքյան հասարակական շրջանակներում նկատված դժգոհության մասին: «Վերջիններս ձաղողված քաղաքականության մեջ մեղադրվեցին և հասրակությունը կոչ անրեց վարչապետ Նուրի ալ-Մալիքիին հրաժարական տալ»,-ասաց Ս. Գրիգորյանը:
Փորձագետը նաև ընդգծեց, որ աստիճանաբար սրացող իրաքյան ճգնաժամի և այստեղ իսլամականների վերահսկողության տարածքների ընդլայնման ֆոնին իրաքյան քրդերի զորամիավորումները (փեշմերգա) սահմանեցին իրենց վերահսկողությունը հյուսիսային Իրաքի մի շարք բնակավայրերում, այդ թվում Քիրքուք քաղաքում՝ այստեղ իրենց ներկայությունն ու սահմանված վերահսկողությունը բնորոշելով վերջնական ու անքննարկելի: «Ներկայիս իրաքյան վարչակարգին ընդդիմադիր ուժերը քրդերի նման վարքագիծը ընդունեցին որպես մարտահրավեր, և հուլիսի սկզբից բախումներ են նկատվում Իրաքի հյուսիսային շրջաններում քրդերի և իսլամականների միջև»,-ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
Հուլիսի սկզբի դրությամբ, ըստ փորձագետի, իսլամականների առաջխաղացումը Բաղդադի ուղղությամբ կասեցվել է: Այդուհանդերձ, իրավիճակը Իրաքում և մայրաքաղաք Բաղդադի շուրջ մնում է լարված: «Մի շարք բնակավայրեր Իրաքի արևմտյան, հյուսիսային, հարավ-արևելյան հատվածներում գտնվում է ԻՇԻՊ-ի ամբողջական վերահսկողության տակ»,-եզրափակեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Տաթև Առաքելյան