Բավ է պառակտվել
15-09-2014 09:20

Կալիֆոռնիայում 200 տների բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների հետևանքով

Կալիֆոռնիա նահանգում՝ Քլիվլենդի ազգային արգելոցից ոչ հեռու, մոլեգնում են ուժեղ անտառային հրդեհները, տեղեկացնում է ITAR-TASS-ը: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, հրդեհը ընդգրկել է մոտ 650 հա անտառ, տարհանվել են 200 տների բնակիչներ: Հրդեհն առայժմ հաջողվել է տեղայնացնել միայն 20%-ով:  Կրակի դեմ պայքարում է ավելի քան 1000 մարդ: Հրդեհի տարածմանը նպաստում է նաև ուժեղ շոգը: Ինչպես հայտնել են հիդրոօթերևութաբանները, շոգն ու չոր եղանակը նահանգում կշարունակվեն մի քանի օր: