Բավ է պառակտվել
26-04-2014 12:04

Թուրքիայի մայրաքաղաքում ևս հարգել են Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը

Անկարայում Մարդու իրավունքների հուշարձանի մոտ, հարգել են 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, տեղեկացնում է Hye Tert-ը։ Անկարայի մտքի ազատության շարժումը, Մարդու իրավունքների միությունն ու այլ կազմակերպություններ հուշարձանի մոտ կարդացել են Անկարայում բնակված և Ցեղասպանության ենթարկված հայ մտավորականների անունները։ Միջոցառման ընթացքում հայերենով և թուրքերենով ընթերցվել է մամուլի հաղորդագրությունը։ Ըստ հաղորդագրության Թուրքիայի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու նշվել է, որ այն շարունակվում է նաև այսօր։ Մասնավորապես փաստաթղթում հեղինակները հիշեցրել են Հրանտի Դինքի, զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի սպանությունները, ինչպես նաև Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա տեղի ունեցած վերջին հարձակումը։