Բավ է պառակտվել
14-10-2014 16:12

Գերագույն ռադայի մոտ ակտիվիստները պայթուցիկներ են պայթեցրել և սկսել հարվածել իրավապահներին

Ուկրաինայում ակտիվիստները պայթուցիկ փաթեթներ և ծխարձակ նռնակներ են նետել Գերագույն ռադայի (խորհրդարան) շենքի վրա, գրում է korrespondent.net-ը։ 
Ռադայի շենքի մոտ է հավաքվել շուրջ 200 մարդ` «Պրավիյ սեկտոր» շարժման դրոշներով։
Նշվում է, որ նրանք Մոլոտովյան կոկտեյլ են նետել շենքի վրա, որն իրավապահներին հաջողվել է մարել։
Լրագրող Դարյա Կուրեննայան Facebook-ի իր էջում հայտնում է, որ ակտիվիստները սկսել են պայթուցիկներ նետել ռադայի շենքի վրա։

«Սվոբոդա» կուսակցության ակտիվիստները, միևնույն ժամանակ, «Սլովո ի դելո» շարժման ակտիվիստների ձեռքից խլել են իրենց կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի լուսանկարով պաստառը, գրված է Եվրամայդանի Facebook-ի համայնքում։ 
«Սլովո ի դելո» քաղաքացիական շարժման ակտիվիստները պաստառներ են բերել իրենց հետ, որոնց վրա պատկերված են եղել այն պատգամավորների լուսանկարները, որոնք չեն կատարել իրենց խոստումները։ 
Բացի այդ, անհայտ անձինք կրակել են ռադայի շենքի պատուհաններին։ Շենքի պահակները ենթադրում են, որ կրակել են ռետինե փամփուշտներով: 
Ինչպես հայտնում է Գրոմադսկե հեռուստատեսությունը, ցուցարարները հարձակվել են ռադայի շենքը հսկող իրավապահների վրա և սկսել նրանց հարվածել շղթաներով ու փայտե ձողերով։