Բավ է պառակտվել
18-09-2014 10:35

15 ոստիկան է վիրավորվել Էկվադորում զանգվածային անկարգությունների արդյունքում

Նախօրեին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում  ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում առնվազն 15 ոստիկան է վիրավորվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ ներքին գործերի նախարար Խոսե Սերանոյի` ոստիկանների վրա հարձակվել է ամբոխը, մարդիկ տարբեր առարկաներ են նետել, այդ թվում նաեւ բռնկուն նյութով շշեր: «Մենք տեսանք բռնի գործողությունների մի շարք, որը չի կարող բողոքի մաս լինել, այլ ընդամենը` հանցագործության», — ասել է նախարարը: Երեկոյան ոստիկանությանը հաջողվել է իր ձեռքն առնել  իրավիճակի վերահսկողությունը: