Բավ է պառակտվել
09-10-2014 09:06

Թուրքիայում անկարգությունների գործով 368 մարդ է ձերբակալվել.Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի բնակչությանը կոչ է արել հանգստություն ցուցաբերել և դադարեցնել բողոքի ցույցերը: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` վերջինս անվտանգության հարցերով կառավարական նիստի ավարտին հայտարարել է, որ ուժային կառույցները «հրահանգներ են ստացել և կապահովեն կարգուկանոնը` ինչ էլ որ պատահի»: Ինչպես նշել է վարչապետը` ներկա պահին ձերբակալվել է 368 մարդ: Նրա խոսքով` անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու համար համակարգող խորհուրդ է ստեղծվել, որը կաշխատի 24 ժամ: Դավութօղլուն հայտնել է, որ անցած 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 19 մարդ է զոհվել, 145-ը վնասվածքներ են ստացել: