Բավ է պառակտվել
13-02-2016 15:55

Անկարան հայտնել է Թուրքիայի ռազմական բազա սաուդյան զորքեր ուղարկելու մասին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա զորքեր ու կործանիչներ կուղարկեն՝ Սիրիա հնարավոր ցամաքային ներխուժման նախաշեմին. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա ընդգծել է, որ դեռ հայտնի չէ, թե որքան ինքնաթիռներ կուղարկվեն Թուրքիա: «Սաուդյան Արաբիան հայտարարել է ԻՊ-ին դիմակայելու իր վճռականության մասին՝ հայտարարելով, որ պատրաստ է զորք ու ինքնաթիռներ ուղարկել։ Կոալիցիայի ամեն նիստի ընթացքում մենք ընդգծել ենք, որ անհրաժեշտ է մշակել ընդգրկուն, արդյունքի վրա կենտրոնացած ռազմավարություն՝ ընդդեմ ԻՊ ահաբեկչական խմբավորման։ Եթե մենք ունենայինք նման ռազմավարություն, ապա Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող էին ցամաքային գործողություն սկսել»,-ասել է նա։«Մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանի նպատակն է աջակցել Ասադին, - ասել է թուրք նախարարը: - Հարցն այն է, թե ով պետք է կանգնեցնի Ռուսաստանին իր գործողություններում»: