Բավ է պառակտվել
25-03-2014 09:58

Boeing 777-ը հնարավոր է, որ միտումնավոր են խորտակել

Malaysia Airlines ավիաընկերության օդանավի անհետացման վարկածներից մեկն այն է, որ օդանավը միտումնավոր խորտակել են Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը` վկայակոչելով գործի քննությանը մասնակցող աղբյուրները: Ըստ մասնագետների՝ ոչ հրդեհը, ոչ էլ համակարգերի անսարքությունը չէին կարող դառնալ օդանավի վթարի պատճառ: Ըստ աղբյուրներից մեկի` հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս օդանավի «ռացիոնալ» շարժումը: «Դա օդանավում գտնվողներից մեկի միտումնավոր գործողությունն է եղել, որը նախապես հստակ պատկերացում ուներ, թե ինչ է կատարվում», — աղբյուրին մեջբերում է հրատարակչությունը: Նշենք, որ օդանավի միտումնավոր վթարման վերաբերյալ վարկածը դեռ չի հաստատվել Մալազիայի իշխանությունների կողմից: Հիշեցնենք, որ Boeing 777-ի Հնդկական օվկիանոսը ընկնելու մասին հայտնել էին ընկեության նախագահը եւ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը: Ավելի ուշ ավիաընկերությունը հայտնել էր, որ մալազիական օդանավի միջազգային որոնումները շարունակվում են:  Մարտի 25-ին Ավստրալիայի ծառայությունները դադարեցրել են Malaysia Airlines ընկերության անհետացած օդանավի բեկորների որոնումները` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: