Բավ է պառակտվել
22-03-2014 16:14

Անհետացած Beoing 777-ը Հնդկաստանի տարածքը չի հատել


Հնդկաստանը պաշտոնապես հայտնել է Մալայզիային, որ Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing 777 օդանավը չի հատել երկրի օդային տարածքը: Ռադարների տվյալների ստուգման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրությունն առավոտյան փոխանցվել է Մալայզիայի իշխանություններին։ Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամմուդդին Հուսեյնը մտահոգություն է հայտնել, որ վերջին օրերին կորած օդանավի հետքերի վերաբերյալ տեղեկություն չի ստացվում։
Ավելի վաղ երկրի իշխանությունները պաշտոնական հարցում էին ուղարկել հնդկական կողմին՝ խնդրելով ստուգել ռադարների տվյալները՝ պարզելու համար, թե որ կողմ կարող էր ուղևորված լինել ինքնաթիռը։ Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ին։ Օդանավում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը։