22-03-2014 19:39

Չինաստանը անհետացած ինքնաթիռի բեկորնե՞ր է հայտնաբերել

Չինաստանը Հնդկական օվկիանոսում հայտնաբերված օբյեկտների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որոնք կարող են անհետացած Boeing 777 օդանավի բեկորները լինել։  Չինական արբանյակից ստացված լուսանկարների համաձայն, որոնք արվել են մարտի 18-ին, երևում են 22/13 մետր չափերով խոշոր օբյեկտներ։ Դրանք գտնվում են Հնդկական օվկիանոսում՝ 120 կմ հեռու այն վայրից, որտեղ հայտնաբերվել էին 2 այլ բեկորներ, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր Ավստրալիան։ Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ին։ Օդանավում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը։