15-03-2014 11:32

Անհետացած Boeing-777-ը առևանգել են

Մեկ շաբաթ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռը առևվանգվել է օդաչուներից մեկի կողմից կամ էլ ինչ-որ կողմնակի անձի կողմից, այս եզրահանգնմանն են եկել Մալայզիացի քննիչները : Associated Press-ի աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգման վարկածն այժմ գլխավորն է, քանի որ «շատ համոզիչ է»։ Նախօրեին հաղորդվում էր, որ ռազմական ռադարների տվյալների համաձայն՝ անհետացած Boeing-ը միտումնավոր փոխել է իր ուղղությունն ու թռել դեպի Անդամանյան կղզիներ (Հնդկական օվկիանոս)։Газета-ն, վկայակոչելով անանուն աղբյուրի, նշում է, որ ինքնաթիռի առևանգումը կարող էր իրականացնել միայն բարձր որակավորում ունեցող ու կոմպետենտ օդաչուն։ Հիշեցնենք, որ անհետացումից հետո հեռահաղորդակցային արբանյակներին հաջողվել է ինքնաթիռից ստանալ շատ թույլ էլեկտրոնային ազդակներ, սակայն դրա բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։ Մալայզիայի մայրաքաղաքից դեպի Պեկին մեկնող 227 ուղևորով և 12 հոգանոց անձնակազմով ինքնաթիռն անհետացել է անցյալ շաբաթ օրը՝ Վիետնամի օդային տարածքում։ Մալայզիայի, Վիետնամի, Չինաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են Boeing-777-ի որոնումը, սակայն՝ ապարդյուն։