Բավ է պառակտվել
14-04-2014 10:38

Boeing 777-ի օդաչուն ինքնաթիռի անհետացումից առաջ զանգ է կատարել

Մալայզիական Boeing 777 ինքնաթիռի օդաչուներից մեկը` Ֆարիք Աբդուլ Համիդն օդանավի անհետացումից հետո իր բջջային հեռախոսով զանգ է կատարել։ Քննիչներին հաջողվել է պարզել, որ զանգը կատարելու ժամանակ օդանավը դեռևս գտնվել է Մալայզիայի արևմտյան ափի մոտ։ Հաղորդվում է նաև, որ զանգը կատարելու պահին 239 ուղևորով ինքնաթիռը թռչել է բավական ցածր բարձրության վրա, ինչի շնորհիվ մոտակա հեռահաղորդակցային աշտարակը կարողացել է որսալ Ֆարիքի հեռախոսի ազդակը։ Այնուհանդերձ, քննիչները չեն մանրամասնել, թե օդաչուն ում է զանգահարել։  Հիշեցնենք, որ ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին։ Այն Մալայզիայի մայրաքաղաքից ուղևորվում էր դեպի Պեկին։ Այժմ մի շարք պետություններ փորձում են գտնել դրա բեկորները։