Բավ է պառակտվել
11-03-2014 10:49

Անհետացած ինքնաթիռի երկու ուղևորները ներգաղթյալներ էին Իրանից

Պարզվել է, որ alaysia Airlines-ի անհետացած օդանավի երկու ուղեւորները ապօրինի ներգաղթյալներ էին Իրանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չվերթի ուղեւորների ցանկում նշված երկու անձինք` ազգությամբ ավստրիացի եւ իտալացի, իրականում իրենց տանն են: Նրանք երկուսն էլ մինչ այդ հայտնել էին Թաիլանդում եղած ժամանակ իրենց անձնագրերը գողանալու մասին:

Մալայզիայի մայրաքաղաքում բնակվող իրանցին հայտնել է, որ ապօրինի ներգաղթյալ ուղեւորիներից մեկի ընկերն է: Նա նշել է, որ իրանցիները Պեկինով ցանկացել էին անցնել Ամստերդամ, իսկ անձնագրերը գնել էին Եվրոպա մեկնելու համար: Հայտնի է, որ Կուալա Լումպուրը Եվրոպա միգրանտների տարանցման խոշոր կենտրոն է, որոնք օգտագործում են գողացված անձնագրեր, հայտնում է gisher.news-ուն` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:

Այն վարկածը, թե պատահարը ավիավթար չէ, այլ ծրագրված ահաբեկչություն, չի հաստատվում որեւէ ծանրակշիռ ապացույցով: 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին մեկնող Boeing-ը` 227 ւղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով, մարտի 8-ին անհետացել էր ռադարների էկրաններից: Օդանավն այդ պահին գտնվել էր Հարավչինական ծովի վերեւում։