Բավ է պառակտվել
15-03-2014 12:01

Անհետացած ինքնաթիռը ծո՞վն է ընկել

 Անհետացած Malaysia Airlines օդանավի վերաբերյալ, որոնողները հակասական վարկածներ են առաջ քաշում: Հիմա էլ պարզվում է, որ այն կարող էր Անդամանյան ծովն ընկնել կամ Բենգալյան նեղուցը, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը։

Ըստ նրա՝ ամերիկյան Kidd նավատորմի ականակիր նավը որոնումների համար ուղեւորվել է Անդամանյան ծով եւ Բենգալյան նեղուցը։ Անժմ այն Մալաքայի նեղուցում է, հստակեցրել է Ուորենը։

Իր հերթին New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան աղբյուրները եւ մալայզիական բանակի տվյալները, գրում է, որ օդանավը կարգավարների հետ կապն ընդհատվելուց հետո քանիցս փոխել է ուղղութունն ու բարձրությունը, այդ թվում՝ գերազանցել է այդ մոդելի համար թույլատրելի բարձրությունը։

Կուլա Լումպուրից Պեկին մեկնող օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր նախորդ շաբաթ օրը։ Օդանավում 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ կար։