Բավ է պառակտվել
19-09-2014 11:37

Անհետացած Մալազիական ինքնաթիռի որոնումները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Malaysia Airlines-ի մարտին անհետացած Boeing 777-ի որոնումները, որը ենթադրաբար ընկել էր Հնդկական օվկիանոսի հարավային մասում, կվերսկսվեն սեպտեմբերի վերջին, այս մասին հայտնում է AP-ը։
Ըստ Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի ղեկավար Մարտին Դոլանի՝ առաջին երեք նավերը օդանավի խորտակման ենթադրյալ վայր կուղարկվեն արդեն սեպտեմբերի 30-ին: Դրանից բացի, հայտնի է դարձել, որ նախատեսվում է որոնումների գոտին տեղափոխել Հնդկական օվկիանոսի նախկին գոտուց հարավ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Malaysia Airlines-ի Boeing 777-200-ը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, ռադարներից անհետացել էր մարտի 8-ի գիշերը: Օդանավում գտնվել էր 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:
Մարտի 24-ին Մալայզիայի վարչապետը հայտնել էր, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում. այդ մասին են վկայում արբանյակային տվյալների վերլուծությունները: Ենթադրաբար՝ ոչ ոք չի փրկվել։