Բավ է պառակտվել
29-03-2014 09:33

Անգլիայում և Ուելսում նույնասեռ ամուսնություններն օրինականացվեցին

Անգլիայում եւ Ուելսում ուժի մեջ է մտել նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին օրենքը, հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Պատմական օրենքը գեյերի եւ լեսբուհիների հավասար իրավունքների համար պայքարի վերջին փուլն է:  Մի քանի նույնասեռական զույգեր հարսանեկան արարողություն են տոնել ուրբաթ՝ լույս շաբաթ օրվա գիշերը` փորձելով դառնալ առաջինը, ով կասի «այո»: Ըստ Քեմերոնի` այդ քայլը կարեւոր է երկրի համար: «Պարզ ասած` Մեծ Բրիտանիայում այլեւս նշանակություն չունի, թե արդյոք դուք «նատուրալ եք», թե` գեյ, պետությունը ձեր հարաբերությունները հավասար է ճանաչելու», — հայտարարել է Քեմերոնը: