Բավ է պառակտվել
10-02-2014 19:21

Անգլիայում հեղեղները շարունակվում են

Դեկտեմբեր ամսից Անգլիայում անձրևները չեն դադարում: Ջրի տակ են անցել հազարավոր տներ: Հիմնականում Թեմզա գետի երկայնքով, տները գտնվում են ջրի մեջ հայտնվելու վտանգի տակ, քանի որ գետի ջուրը շարունակում է բարձրանալ:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ Բրիտանիայի մի շարք շրջաններում՝ Բերքշիր, Սուրեյ և Սոմերսեթ կոմսություններում ջրհեղեղի վտանգի մասին խիստ նախազգուշացումներ են հնչում:
Ինչպես հաղորդում է Շրջակա միջավայրի հարցերով զբաղվող գործակալությունը՝ Բերքշիր կոմսության Դատչեթ շրջանում միայն 10000 ավազե պարկեր են բաժանվել: