Բավ է պառակտվել
21-10-2014 09:32

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխան կծնվի ապրիլին

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխան կծնվի 2015 թվականի ապրիլին: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Քեմբրիջի Դուքսի եւ Դքսուհու պաշտոնական կայքին: Հայտարարության մեջ նշվում է, որ Միդլթոնը, ով տառապում էր տոքսիկոզից ու բուժվում էր Սուրբ Մարիայի հիվանդանոցում, իրեն ավելի լավ է զգում: Հոկտեմբերի 21-ին Քեմբրիջի դքսուհին ամուսնու հետ հանդիպում կունենա Սինգապուրի նախագահի հետ: Միդլթոնը նաեւ ծրագրում է մասնակցել «Բնության լավագույն լուսանկարիչ 2014» մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի Լոնդոնի Բնական պատմության թանգարանում: Երկրորդ երեխայի մասին նորությունը հանրությանը հայտնի է դարձել սեպտեմբերի 8-ին: Զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, որը լույս աշխարհ էր եկել 2013թ. հուլիսի 22-ին, արքայական գահի ժառանգորդ է դարձել եւ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ ստացել է Քեմբրիջի արքայազն տիտղոսը: