Բավ է պառակտվել
01-08-2015 09:45

Մերկելը պատրաստվում է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է իր թեկնածությունը 4-րդ անգամ առաջադրել կանցլերի պաշտոնում: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:  Մերկելը պատրաստվում է առաջադրվելու մասին տեղեկացնել եկող տարվա սկզբին: Հայտնի է, որ Գերմանիայում կանցլերի ընտրությունները կայանալու են 2017թ.:
Մերկելն արդեն հանդիպել է Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղարի և կուսակցության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների հետ` քննարկելու սպասվելիք նախընտրական արշավի մանրամասները: