Բավ է պառակտվել
19-05-2014 15:08

Առաջիկայում հայ-թուրքական հարբերություններում տեղաշարժ պետք չէ ակնկալել. թուրքագետ

Այսօր հարավիրված մամուլի ասուլսի ընթացքում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով Թուրքիայի ներքին զարգացումներին և հատկապես վերջերս ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո սկիզբ առած զանգվածային ցույցերին, ընդգծեց ասելով, թե վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցն աղետի վայր` սրեց իրավիճակը: «Անսպասելի էր այն, որ Էրդողանը ահաբեկեց բողոքող քաղաքացիներից մեկին, ապա ապտակեց: Ամբողջ աշխարհում այս դեպքը մեծ արձագանք գտավ, և այս քայլով Էրդողանը ցույց տվեց իր ողջ քենն ու զայրույթը»,-նշեց թուրքագետն ու հավելեց. «Քաղաքակիրթ աշխարհի քննադատությունները չունեցան սպասված արդյունքները: Արևմտյան լրատվամիջոցներում, սակայն, նրան դիկտատոր են անվանում»: Հիմա, ըստ փորձագետի, Թուրքիայում բողոքի ամեն մի փոքր ալիք փորձում են լռեցնել:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Անդրանիկ Իսպիրյանը նշեց. «Առաջիկա նախագահական ընտրությունները գլխավոր ինտրիգն են: Նախ, դեռ պարզ չէ, թե իշխանություններն ում են առաջադրելու նախագահի թեկնածու, մյուս կողմից էլ Էրդողանը նորից վարչապետ լինել չի կարող, քանի որ ժամկետը սպառվել է, հետևաբար վերջինս նախագահի աթոռին է հավակնում»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա Ա. Իսպիրյանի կարծիքով արտաքին աշխարհն արգելել է Թուրքիային գործողությունների դիմել: Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, թուրքագետի համոզմամբ առաջիկայում որևէ փոփոխություն պետք չէ ակնկալել: