Բավ է պառակտվել
06-08-2015 15:39

Անջեյ Դուդանը զբաղեցրեց Լեհաստանի նախագահի պաշտոնը

Անջեյ Դուդան դառձել է Լեհաստանի ժամանակակից պատմության մեջ 6-րդ նախագահը: Նրա երդմնակալության հանդիսավոր արարողությունը այսօր անց է կացվել սեյմի լիագումար նիստերի սրահում: Սահմանադրության համաձայն` Դուդան երման խոսք ասեց Ազգային նիստի առջև: Երդման ժամանակ նախագահի աջ կողմում էր նրա կինը` Ագատան, ով անցել է երկրի «առաջին տիկնոջ պաշտոնին»: Հանդիսությանը ներկա էին պատգամավորները և սենատորները, կառավարության ներկայացուցիչները, հոգևորականության և զինվորականության ներկայացուցիչները, տարբեր երկրների ներկայացուցիչները, Դուդայի հարազատներն ու ընկերները և երկրի նախկին նախագահներ Լեխ Վալենսը, Ալեքսանդեր Կվասնեվսկին և Բրոլսավ Կոմորովսկին: Դուդան հաղթանակ է տարել այս տարվա մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների 2-րդ փուլին նրա համար քվեարկել են 8,63 միլիոն մարդ`51,55 տոկոս: Երկրորդ անգամ պաշտոնավարելու համար թեկնածություն ներկայացրած Կոմորվսկին հավաքել էր 48,45 տոկոս ինչը կազմում էր 8,1 միլիոն ձայն: