Բավ է պառակտվել
16-04-2014 17:19

12 և 13 տարեկան դեռահասները դուստր են ունեցել

12 եւ 13 տարեկան դեռահասները Բրիտանիայի ամենաերիտասարդ ծնողներն են դարձել:12-ամյա աշակերտուհին իր 13-ամյա ընկերոջից աղջիկ է ունեցել անցյալ շաբաթ: Նորածնի քաշը 3,2 կգ է: Աշակերտուհին հղիացել էր 11 տարեկանում, երբ սիրային կապ էր սկսվել Լոնդոնի հյուսիսում իր տան հարեւանությամբ ապրող դեռահասի հետ: Զույգը հանդիպում է մեկ տարուց ավելի: Երկրի ամենաերիտասարդ ծնողների անունները չեն հապարակվում: Ըստ աղբյուրների`դեռահասները մտադիր են համատեղ դաստիարակել իրենց դստերը: Դեռահասների տարիքային գումարը կազմում է 25 տարի: Աշակերտուհու 27-ամյա մայրն էլ դարձել է Բրիտանիայի պատմության ամենաերիտասարդ տատիկը: