Բավ է պառակտվել
24-05-2016 16:26

EgyptAir-ի զոհերի մնացորդների հետազոտությունը վկայում է ինքնաթիռում պայթյունի մասին

EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված զոհերի մարմինների մնացորդների հետազոտությունը վկայում է ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի մասին: Այդ մասին հաղորդում է Եգիպտոսից դատաբժշկական փորձաքննության փորձագետը:

Փորձագետը, ով ընդգրկված է Եգիպտոսի քննչական խմբում և անձամբ է մասնակցել Կահիրեում մնացորդների դիտարկմանը, անանունության պայմանով հայտնել է, որ Կահիրե է տեղափոխվել մարմինների 80 մաս, որոնք բոլորը շատ փոքր են, և դրանց մեջ «չկա անգամ մարմնի մի ամբողջ մաս, օրինակ՝ ձեռք կամ գլուխ»:

«Տրամաբանական բացատրությունն այն է, որ դա պայթյուն է եղել»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից լույս մայիսի 19-ին՝ Եգիպտոսի ափերից մոտ 280 կիլոմետր հեռավորության վրա: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Միջերկրական ծովում հայտնաբերվել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները։ Դրանք հայտնաբերել են Եգիպտոսի զինված ուժերը: