Բավ է պառակտվել
15-05-2014 10:57

Կնոջ խնդրանքով ամուսինը սպանել է իրեն

Նախօրեին ՌԴ քննչական մարմինները 63-ամյա կնոջ մարմին են հայտնաբերել, որը բռնի մահվան նշաններ է կրել, հաղորդում է «Ռոսբալտը»:  Արդյունքում քրեական գործ են հարուցել Պետրոպավլովսկ-Կամչատսկի 51-ամյա բնակչի նկատմամբ, որը էֆթանազիայի է ենթարկել սեփական կնոջը:  «51-ամյա ամուսնու պարզաբանումների համաձայն՝ իր կինը հաշմանդամ էր, չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, իսկ ընտանիքում նորմալ ապրելու համար փող չկար: Դրա հետ կապված կինը ամուսնուն խնդրել է սպանել իրեն: Տղամարդը սկզբում փորձել է խեղդել կնոջը, իսկ հետո մուրճով հարվածել է գլխին, որից հետո փորձել է ինքնասպան լինել»,-հաղորդում է աղբյուրը: