Բավ է պառակտվել
04-09-2014 10:12

ԱՄՆ 200 զինվոր է ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ի իշխանությունները սեպտեմբեի վերջին զորավարժություններին մասնակցելու համար 200 զինվոր են ուղարկում Ուկրաինա։ Այս քայլն ուղղված է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինային ԱՄՆ-ի համերաշխությունն արտահայտելուն։

Ըստ Պենտագոնի մամուլի քարտուղար Սթիվեն Ուորենի՝ Իտալիայում տեղակայված 173-րդ հետեւակային դիվիզիայի 200 զինվորների մասին է խոսքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկացի զինվորներն առաջին անգամ կայցելեն Ուկրաինա՝ հարավ-արեւելքում ռուսամետ անջատականների հետ զինված բախումներ սկսելուց հետո։

«Արագ եռաժանի» մանեւրների անցկացումը, որին կմասնակցեն 15 երկրներից, նախատեսված է սեպտեմբերի 13-26-ին։

Ըստ Ուորենի՝ դրանք խաղաղապահ զորավարժություններ կլինեն։

Զորավարժությունների ընթացքում մարտական փամփուշտներով չեն կրակի՝ կենտրոնանալով խաղաղապահների գործողությունների, հերթապահության, շարասյուների ուղեկցության եւ սարքերի վնասազերծման վրա։