Բավ է պառակտվել
25-09-2014 09:13

ԱՄՆ-ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանս

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում գտնվող Վուսթերի պետական համալսարանում եւ Քլարքի համալսարանում հոկտեմբերի 24-25-ին տեղի կունենա կոնֆերանս «Ժխտման մշակում. Հարձակում գիտության եւ ճշմարտության վրա» թեմայով, այս մասին գրում է «Asbarez»-ը:
Գիտական կոնֆերանսն առաջին անգամ հնարավորություն է տալիս, որ սոցիալական եւ բնական գիտություններով զբաղվող մասնագետները հանդիպեն եւ վերլուծեն նմանատիպ ու փոխկապակցված, թեեւ ոչ միշտ միանման, ցեղասպանությունների ժխտման երեւույթը: խոսքը Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների մասին է:
1980-ական թվականներից ցեղասպանությունների, հատկապես Հալոքոստի եւ Հայոց ցեղասպանության ժխտման թեմայով զգալի ծավալով գրականություն է տպագրվել, որտեղ վերլուծվում ու վավերագրվում են այն մարդկանց մեթոդներն ու հռետորությունը, որոնք ձգտում են ժխտել կամ թաքցնել զանգվածային բռնությունների վավերագրական ապացույցները: