Բավ է պառակտվել
24-06-2014 10:14

ԱՄՆ-ում երեխաների սեռական շահագործման կասկածանքով 300 հոգի ձերբակալվել է

ԱՄՆ իրավապահ մարմինները զագվածային գործողություն են անցկացրել, որի արդյունքում ազատել են սեռական շահագորման ենթարկվող երեխաների: ՀԴԲ-ի եւ արդարադատության նախարարության համատեղ գործողությունների շնորհիվ ազատվել է 168 երեխա եւ ձերբակալվել երեխաների սեռական շահագործում կազմակերպելու 300 կասկածյալ: Գործողությունն անցկացվել է 4 օր` ԱՄՆ տարածքի 100 քաղաքներում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ համացանցի միջոցով ավելի ու ավելի շատ երեխաներ են ներգրավվում մարմնավաճառության մեջ: