Բավ է պառակտվել
29-04-2014 11:43

Միսիսիպիում պտտահողմ է սպասվում

Ամերիկյան Միսիսիպի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանթը սպասվող պտտահողմի առթիվ արտակարգ իրադրության մասին է հայտարարել:

Նահանգապետի հայտարարության մեջ ասվում է. «Նահանգի բնակիչները պետք է պատրաստ լինեն սպասվող սրընթաց քամիներին, անձևրեւներին, կարկուտին եւ պտտղահողմին: Յունաքանչյուրը պետք է մոտակա ապաստարանի տեղն իմանա»:

Տարափն արդեն անցել է Տուպելո քաղաքի վրայով: Ըստ նախնական տվյալների, տասնյակ շինություններ են ավերվել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Արկանզաս, Կանզաս եւ Օկլահոմա նահանգներն ավելի քան 30 պտտահողմեր էին ողողել: Աղետի արդյունքում նվազագույնը 16 մարդ էր մահացել: Տարափը ծառեր էր արմատախիլ արել, կտուրներ պոկել եւ ավտոմեքենաներ շրջել: Արկանզասում շուրջ 18 հազար մարդ մինչ այժմ զրկված է էլեկտրականությունից:

Ինչպես եղանակի ազգային ծառայությունից են հաղորդել, հզոր ցիկլոնի ազդեցության գոտում են հայտնվել ԱՄՆ-ի միջին արեւմտյան եւ հարավային նահանգների, այդ թվում նաեւ` Միսսիսիպիի, Ալաբամայի, Ջիորջիայի, Լուիզիանայի եւ Թեննեսիի շուրջ 27 մլն բնակիչներ: