24-07-2014 11:06

ԱՄՆ-ում հանցագործի մահապատիժը ձգվել է շուրջ երկու ժամ

ԱՄՆ Արիզոնա նահանգում հանցագործ Ջոզեֆ Վուդին մահապատժի ենթարկելու գործընթացը ձգվել է 2 ժամ:

Նրա փաստաբանները տեղեկացրել են, որ նա մահապատժի սենյակում մնացել է մոտ 2 ժամ՝ շնչահեղձ լինելով: Փաստաբանները տեղի ունեցածը Վուդի սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում են համարել՝ փորձելով դադարեցնել գործընթացն ու նրան հակաթույն ներարկել, սակայն չի հաջողվել:

Պաշտպանը նշել է, որ մահապատիժը պետք է իրագործվեր 10 րոպեի ընթացքում:
Վուդին մահապատժի էին դատապարտել 1989թ.-ին՝ երկու կնոջ սպանության համար:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում մահվան դատապարտված անձը չարչարվում է մահվանից առաջ: